Թրաֆիքինգ

  • Ինչ է թրաֆիքինգ:
  • Թրաֆիքինգը մարդկանց ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր հանցագործություն է, որը ոտնահարում է մարդկանց իրավունքները: Ամբողջ աշխարհում մոտավորապես 2.5 միլիոն մարդ՝ 127 երկրներից ենթարկվում են թրաֆիքինգի, որոնց 1/3-ը երեխաներ են։
  • Թրաֆիքինգի իրականացման եղանակները:
  • Երեխան համարվում է մարդկանց թրաֆիքինգի տուժած անկախ իր
    հանդեպ կիրառվող եղանակներից լինի դա հավաքագրում, տեղափոխում,
    փոխանցում,պարտակում կամ ձեռքբերում շահագործման նպատակով: Անձի «համաձայնությունը» շահագործմանը ենթարկվելուն որևէ նշանակություն
    չունի երբ կիրառվել է եղնակներից որևէ մեկը: Ավելին, անձը համարվում է թրաֆիքինգի տուժած անգամ այն դեպքում, երբ շահագործումը դեռևս տեղի չի ունեցել, բայց նրա նկատմամբ կիրառվել են գործողություններ վերընշված եղանակների օգտագործմամբ:
  • Թրաֆիքինգի իրականացման նպատակները:
  • Մարդկանց առևտուր է համարվում շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը բռնի ուժով կամ առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունն ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով։ Շահագործումը նվազագույնը ներառում է այլ անձանց՝ մարմնավաճառության մեջ ներքաշումը կամ սեռական շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը համանման սովորույթները, անազատ վիճակը կամ մարմնի մասերը կորզելը։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы